Մատչելիության հղումներ

logo-print

Տնտեսական ապահովության աստիճանով Հայաստանը զիջում է ԱՊՀ գրեթե բոլոր երկրներին


Աշխատանքի միջազգային գրասենյակի հրապարակած ցուցակում Հայաստանը տնտեսական ապահովության ցուցանիշով 90 երկրների շարքում գրավել է 66-րդ տեղը` զգալիորեն զիջելով Ադրբեջանին եւ Վրաստանին:

Ցուցակը կազմված է տարբեր երկրներում 48 հազար մարդկանց հարցման հնման վրա: Տնտեսական ապահովության աստիճանը չափվում է` ելնելով 7 ցուցանիշներից. եկամուտ, աշխատանքի շուկա, կարողություններ, աշխատանք եւ այլն: Նոր զեկույցի շնորհանդեսի առիթով հրապարակված հաղորդագրությունում ասված է, որ «մարդկանց տնտեսական ապահովությունը նպաստում է անձնական բարեկեցությանը, լավ զգացողությանը եւ հանդուրժողականությանը»::

«Քաղաքական ժողովրդավարությունը եւ քաղաքացիական ազատությունները էապես բարձրացնում են տնտեսական ապահովությունը», - նշում են զեկույցի հեղինակները` միաժամանակ փաստելով. - «Որեւէ երկրի արագ տնտեսական աճը անպայմանորեն չի ստեղծում ավելի լավ տնտեսական ապահովություն»:

Տնտեսական ապահովության առումով աշխարհի ամենաապահով պետությունները Սկանդինավյան երկրներն են: ԱՄՆ-ը 25-րդն է:

Աշխատանքի միջազգային գրասենյակի հրապարակած ցուցակում Հայաստանի հարեւանությամբ տեղ են գտել Թաիլանդը, Հոնդուրասը եւ Բուրկինա Ֆասոն: ԱՊՀ երկրներից Հայաստանից ավելի վատ ցուցանիշ ունի միայն Թուրքմենստանը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG