Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Արդբեջանի արտգործնախարարները կրկին հանդիպում են Պրահայում


Չեխիայի մայրաքաղաքում երկուշաբթի տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական` թվով չորրորդ բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Սա Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումն էր անցած հուլիսին Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների տարածաշրջանային այցից հետո, որի ընթացքում Երեւանում համանախագահները Հայաստանի եւ Արդբեջանի դիվանագետներին մեղադրել էին բանակցային գործընթացում առաջընթաց չարձանագրելու համար` հայտարարելով, որ միջազգային միջնորդները որեւէ առաջարկ չեն բերելու, որ հակամարտության կարգավորման պատասխանատվությունը կրում են հակամարտող կողմերը:

«Այս պահի դրությամբ շարունակում ենք այն, ինչ սկսել ենք երեք հանդիպում առաջ, եւ, ինչպես հաճախ ես ասել եմ` հիմնական նպատակն է. կարողանալ ընդհանուր հիմք ստեղծել բանակցությունների համար, որի վրա մեր հետագա երկխոսությունը հնարավոր կլինի կառուցել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Օսկանյանը: - «Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որ այդ նպատակին հասել ենք»:

Հարցին, թե կա՞ արդյոք դիրքորոշումների որեւէ մերձեցում, Օսկանյանը պատասխանեց. - «Դեռ վաղ է ընդհանուր մոտեցումների մասին խոսելը: Համենայն դեպս, երկխոսությունը օգտակար է. դիրքորոշումները ավելի հստակ են դառնում կողմերի համար»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG