Մատչելիության հղումներ

Սկսվեցին հայ-ռուսական համատեղ զորավարժությունները


«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում երեքշաբթի օրը սկսվեցին հայ-ռուսական համատեղ եռօրյա զորվարժություններ` հարյուրավոր զինվորականների, ռազմական տեխնիկայի եւ օդուժի ներգրավմամբ:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գերենալ-գնդապետ Միքայել Հարությունյանի խոսքերով, զորավարժությունները «ուղղված չեն որեւէ երրորդ երկրի դեմ»:

«Առաջին անգամը չէ, որ մենք նման զորավարժություններ ենք անցկացնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հարությունյանը: - «Այս զորավարժությունները ոչ թե ուղղված են երրորդ երկրի դեմ, այլ նպատակ ունեն բարձրացնել մարտունակությունը, փոխգործակցությունը Հայաստանի զինված ուժերի եւ Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումների միջեւ»:

«Մենք ռազմավարական դաշնակիցներ ենք: Երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են 2004 թվականի համագործակցության պլանը, որի կետերից մեկով նախատեսված է այս միջոցառման անցկացումը», - ասաց գեներալ-գնդապետը` շարունակելով. - «Մեր բանակի մարտունակությունը եւ պատրաստականությունը բարձրացնելու համար մենք պատրաստ ենք այլ երկրների հետ էլ զորավարժությունների մասնակցել»:

Սկսված զորավարժություններին հայկական կողմից մասնակցում է ՀՀ Զինված ուժերի 5-րդ կորպուսը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG