Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում ավարտվեցին զորավարժությունները


(«Ֆրանս Պրես» գործակալություն). – Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը երեքշաբթի օրը ավարտեցին Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջանում անցկացված զորավարժությունները, որոնք Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խոսքերով, խաղաղությունը պահպանելու նպատակ էին հետապնդում:

Սարգսյանը, ով հետեւում էր զորավարժությունների ընթացքին, ասել էր, թե դրանց «նպատակը խաղաղության պահպանումն է»` ավելացնելով, որ թե կարեւոր է, որ պահպանվի ուժերի հավասարակշռությունը:

«Հայաստանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն են», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը: - «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղը ինքնուրույն չի կարող ապահովել սեփական տարածքի պաշտպանությունը»:

Զորավարժություններին մասնակցել են շուրջ 2000 զինվորական: Օգտագործվել են ուղղաթիռներ եւ հրետանի:

«Պատերազմի վտանգը առկա կլինի, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - ասել է Հայաստանի զինված ուժերի շտաբի պետ Միքայել Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG