Մատչելիության հղումներ

«Զվարթնոց» օդանավակայանում յուրացումների կապակցությամբ հարուցված է քրեական գործ


Ինչպես երեքշաբթի օրը տեղեկացրեց Հայաստանի գլխավոր դատախազի տեղեկալ Մնացական Սարգսյանը, դատախազությունում հարցաքննվել են որոշ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ` «Զվարթնոց» օդանավակայանում 1996-1999 թվականին «յուրացումների եւ պաշտոնեական դիրքի չարաշահման» կապակցությամբ հարցված քրեական գործի շրջանակներում:

«Օդանավակայանի հետ կապված մենք ունենք պաշտոնեական դիրքի չարաշահումների եւ յուրացումների հետ կապված հարուցված քրեական գործ», - լրագրողներին ասաց Սարգսյանը: - «Երեկ ես այդ քրեական գործի նախաքննության ժամկետը երկարեցրել եմ եւս երկու ամսով, որովհետեւ այդտեղ կատարվել են խոշոր չարաշահումներ` շուրջ 1,5 միլիոն դոլարի հասնող»:

«Այդ քրեական գործով, իրոք, պաշտոնատար անձինք հրավիրվել են [հարցաքննության]», - շարունակեց նա: Ու թեեւ գլխավոր դատախազի տեղակալը անուններ չնշեց, նա ասաց, որ հրավիրվածները «ամենաբարձր մակարդակի ղեկավարներ են». - «Եվ խնդիրը դրված է, որ կատարված չարաշահումենրի գումարը վերականգնվի»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG