Մատչելիության հղումներ

logo-print

Սալոմե Զուրաբիշվիլի. «Լավ կլինի, եթե մենք Եվրոպայում հանդես գանք միասնական տեսակետով»


Հինգշաբթի օրը Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին ավարտեց իր երկօրյա պաշտոնական այցը Հայաստան: Թբիլիսի մեկնելուս առաջ «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով քաղաքական խնդիրներին վերաբերող հարցին, Զուրաբիշվիլին ասաց, այս ոլորտում երկու երկրների հարաբերությունները «խորն» են, մնում է դրանք համակարգել` հատկապես եվրոպական կառույցների հետ առնչվելու ընթացքում:

«Մեր քաղաքական հարաբերությունները շատ լավ են, ճիշտ է` դրանք կարելի է խորացնել, հատկապես եվրոպացիների հետ հարաբերությունները սերտացնելու ընթացքում», - ասաց նա: - «Լավ կլիներ, եթե մենք հանդես գայինք միասնական տեսակետով, եթե հնարավոր է՝ այսպես ասած մեկ ձայնով»:

Միասնական «կովկասյան» ձայնով եվրոպացիների հետ խոսելու գաղափարը հայկական կողմին էլ կարծես դուր է գալիս: Բայց միացյալ կովկասյան եռյակի ձեւավորմանը, ըստ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի, խանգարում են ադրբեջանցիները:

«Եվրոպական կառույցներն էլ ուզում են դա տեսնել: Դժբախտաբար, կան խնդիրներ մեր տարածաշրջանում` Ադրբեջանն է հիմնական խոչընդոտը այդ միասնականության», - ասաց Օսկանյանը: - «Մենք Վրաստանի հետ փորձելու ենք մաքսիմում մեր աշխատանքները կոորդինացնել. եթե Ադրբեջանն ուզենա միանալ` կարող է միանալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ուղղությամբ մեր աշխատանքները ավելի ակտիվացնենք»:

Անդրադառնալով հայ-վրացական տնտեսական հարաբերություններին՝ Վարդան Օսկանյանը ասաց, որ դրանք ավելի լրջորեն կքքնարկվեն վարչապետ Անդրանիկ ՄարԳարյանի՝ մի քանի օրից մեկնարկող թբիլիսյան այցի ընթացքում:

«Այս այցի ժամանակ մենք ավելի կենտրոնացել ենք կոնցեպտուալ, ծրագրային, հեռանկարային խնդիրների վրա: Խոսել ենք տարածաշրջանային ծրագրերի եւ համագործակցության, ընդհանուր ինտեգրացիոն գործընթացների կապակցությամբ», - ասաց Օսկանյանը:

Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող` աբխազական երկաթուղու վերաբացման հարցում, որը նույնպես քննարկվել է Զուրաբիշվիլու այցի ընթացքում, թերեւս, հստակ արդյունքներ չկան: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որտեղ է դրա լուծման բանալին` Մոսկվայո՞ւմ, թե՞ Թբիլիսիում, Վրաստանի արտգործնախարարը պատասխանեց. - «Մի փոքրիկ բանալի էլ Հայաստանում է»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG