Մատչելիության հղումներ

Հացադուլ են հայտարարել ադրբեջանական ազգայնական կազմակերպության անդամները


Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» երեք ակտիվիստներ, ինչպես հրապարակվել է ադրբեջանական մամուլում, երկուշաբթի օրը հացադուլ են սկսել` պահանջելով ազատ արձակել իրենց կազմակերպության անդամներին, որոնք կալանվել էին հունիսի 22-ին հայ զինվորականների` ՆԱՏՕ-ի կոնֆերանսին մասնակցելու դեմ չարտոնված բողոքի ցույց կազմակերպելու համար:

Հունիսի վերջին Ադրբեջանի մայրաքաղաքի շրջանային դատարաններից մեկը երկամսյա նախնական կալանքի է դատապարտել նշված կազմակերպության վեց ակտիվիստների, այդ թվում` կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղիին: Ավելի ուշ վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Կալանվածները մեղադրվում են ոստիկանությանը դիմադրելու, հասարակական կարգը խախտելու եւ խուլիգանության մեջ:

Նշված կազմակերպության ակտիվիստները հունիսի 22-ին բողոքի ցույց էին կազմակերպել Բաքվի «Եվրոպա» հյուրանոցի մոտ, ուր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում գալիք աշնանը Ադրբեջանում անցկացվելիք «Լավագույն համատեղ ջանք - 2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին մասնակցում էր նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը:

Ցուցարարները ներխուժել էին հյուրանոցի նախասրահ, ինչի արդյունքում որոշ ժամանակով դադարեցվել էր կոնֆերանսի աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG