Մատչելիության հղումներ

Եվրամիությունը եւ ՄԱԿ-ը շարունակում են օգնել Հայաստանին թմրաբիզնեսի դեմ պայքարում


Եվրամությունը եւ ՄԱԿ-ը 140 հազար եվրոյի հատուկ սարքավորումներ են հատկացնելու Բավրայի, Բագրատաշենի, Մեղրու մաքսակետերին եւ « Զվարթնոց» օդանավակայանին` Հայաստանով դեպի Արեւմտյան Եվրոպա թմրամիջոցների հոսքը կանխարգելելու նպատակով:

2001 թվականից ի վեր Եվրամիությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում Հարավային Կովկասի երկրներին հատկացրել է շուրջ 5 միլիոն եվրո: Միայն Հայաստանը այս ծրագրով ստացել է 1 միլիոն 530 հազար եվրո:

Թեեւ Հայաստանը դեռեւս թմրանյութերի փոխանցման տարանցիկ երկրի չի վերածվել, սակայն նման մտավախություն կա: Փարիզի մաքսային վարչության պետի տեղակալ Ժոել Մանսյուի խոսքերով, եթե Հայաստանի իշխանությունները այսօր ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը չդառնա տարանցիկ երկիր, դա դեռ չի նշանակում, թե մոտ ապագայում, թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող անձինք չեն ցանկանա Հայաստանը դարձնել նման գոտի:

Հայաստանի ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակից, փոխգնդապետ Արտյոմ Ազոյանը այդ մտավախությունը բացատրեց այսպես. - «Քանի որ հիմնականում ափիոնի արտադրությունը տեղի է ունենում Աֆղանստանում եւ Պակիստանում, որտեղ մշակվում է այդ թմրամիջոցը եւ մորֆինի կամ հերոինի տեսքով տեղափոխվում է Արեւմտյան Եվրոպա, ենթադրվում է, որ այդ ճանապարհներից մեկը կարող է անցնել Հայաստանով»:

Այդուհանդերձ, հայ իրավապահները պնդում են, որ Հայաստանում թմրամոլների եւ ներկվող թմրամյութերի քանակը զգալիորեն զիջում է ինչպես հարեւան երկրների, այնպես էլ եվրոպական երկրների համապատասխան ցուցանիշներին:

Ազոյանի փոխնացմամբ, եթե Ֆրանսիայում, օրինակ, տարեկան առգրավվում է մի քանի տոննա հերոին, ապա Հայաստանում` ընդամենը մի քանի գրամից մինչեւ 1 կիլոգրամ: Նրա խոսքերով, Հայաստան ավելի շատ ներկրվում են հերոին եւ ափիոն տեսակի թմրանյութեր, որոնք այստեղ արտադրել հնարավոր չէ: Դրանք բերվում են հիմնականում Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից:

Հայաստանում այս տարի մեծ քանակությամբ հերոինի առգրավման ընդամենը մեկ դեպք է արձանագրվել, երբ Հայաստանի մի քաղաքացի փորձել էր իրացնել Իրանում ձեռք բերված մեկ կիլոգրամ հերոինը:

Հայաստանից հիմնականում արտահանվում ափիոն եւ հերոին, քանի որ տեղական արտադրության կանեփն եւ կակաչը, արտերկրում պահանջարկ չունեն, քանի որ ցածրորակ են: Տարեկան առգրավվում է մոտ 100 կիլոգրամ կակաչ եւ մի քանի տասնյակ տոննա կանեփ, որոնք առավելապես աճեցվում են Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում:

Տեղացի թմրամոլների շրջանում առավելապես մեծ տարածում ունի կանեփը, քանի որ շատ ավելի էժան է, քան հերոինը. մեկ տուփ կանեփը տեղական շուկայում արժե 5000 դրամ (շուրջ մեկ դոլար), մինչդեռ հերոինի մեկ գրամը` 150-200 դոլար:

Ինչ վերաբերում է թմրամոլների քանակին, ապա պաշտոնական տվայլներով Հայաստանում նրանց թիվը հասնում է 20 հազարի: Ազոյանի խոսքերով, սակայն, իրական թիվը ստանալու համար ընդունված է պաշտոնական թիվը բազմապատկել 10-ով: Հայաստանյան իրավապահները, այդուհանդերձ, քիչ հավանական են համարում, թե երկրում 200 հազար թմրամոլ կա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG