Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը «Հայկավիա» ընկերության կողմից վարձակալված՝ վրացական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը անտառների բուժման նպատակով ավիաքիմիական աշխատանքներ էր իրականացնում Արզական գյուղի մերձակայքում, վթարի է ենարկվել: Զոհվել է օդաչուն՝ Դավիթ Կախիանիձեն:

«Արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամանային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ մոտ ժամը 13-ի սահմաններում Վրաստանի «Սերվիս- Էյր» ընկերությանը պատկանող փոքրածավալ ինքնաթիռը ընկել է Աղվերանի տարածքում: Նա կատարում էր անտառային բուժիչ աշխատանքներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արտակարգ իրավիճակների վարչության մամուլի հարցերով պատասխանատու Նիկոլայ Գրիգորյանը:

Վթարի պատճառը կպարզի հետաքննությունը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG