Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը հաստատել է 2005-2007թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը


Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2005-2007 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը մեկշաբաթյա ներքին քննարկումներից ու ճշգրտումերից հետո կներկայացվի Ազգային ժողով՝ ի գիտություն:

Կառավարության գործունեության բոլոր ոլորտներն ընդգրկող ծրագրի մասին ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը ասաց. - «Սա ավելի ծրագրային փաստաթուղթ է, քան ֆինանսական փաստաթուղթ, որովհետեւ ֆինանսական փաստաթուղթը ստեղծվելու է այս ծրագրի հիման վրա 2005 թվականի բյուջեի տեսքով»:

Սաֆարյանի փոխանցմամբ, Հայաստանի կառավարությունը առաջիկա երեք տարիներին առաջնահերթությունները տեսնում է կրթության, սոցիալական ապահովության եւ առողջապահության, ինչպես նաեւ երկրի պաշտպանունակության բնագավառներում:

2004-2006 թվականների միջնաժամկետ ծրագրով նախատեսվում է, որ յուրաքնաչյուր տարի համախառն ներքին արդյունքի մեջ հարկային եկամուտներում տեսակարար կշիռը պետք է ավելանա 0,4 տոկոսով: Սա ընկած է նաեւ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հիմքում: Այս տարի կառավարությունը ծրագրել է հավաքել 257 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր: 2005 թվականին այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել 300 միլիարդ դրամի:

Ծախսային մասով նախատեսվում է առաջիկա երեք տարիների ընթացքում աստիճանաբար բարձրացնել ուսուցիչների, մշակույթի ոլորտի աշխատողների, բժիշկների, քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը եւ թոշակները:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG