Մատչելիության հղումներ

logo-print
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին պատկանող «Էմ-Ջի-Էմ» ընկերությունը չորեքշաբթի օրը մոտ 5 միլիարդ դոլարով գնել է «Մանդալայ» ընկերությունը: Եթե այս գործարքը հաստատվի «Մանդալայ»-ի բաժնետերերի կողմից, «Էմ-Ջի-Էմ»-ը կդառնա կազինոների խոշորագույն ցանց ունեցող ընկերությունը աշխարհում, եւ 87-ամյա Քըրք Քըրքորյանին կպատկանի Լաս Վեգասի կազինոների մեկ երրորդը եւ հյուրանոցային համարների կեսը:

Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, «Էմ-Ջի-Էմ»-ը դառնում է «կայսրություն»՝ մի քանի տասնյակ հյուրանոցներով եւ կազինոներով աշխարհի տարբեր ծայրերում, 70 հազար աշխատողներով ու 6,5 միլիարդ դոլար տարեկան շրջանառությամբ:

«Նյու Յորք փոստ» թերթը երեկ գրել է, որ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը անցած տարիներին «165 միլիոն է նվիրաբերել Հայաստանի կառավարությանը եւ տնտեսական կազմակերպություններին»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG