Մատչելիության հղումներ

«Հայկական սկանդալ» Վրաստանի խորհրդարանում


Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստում, ի պատասխան պատգամավորներից մեկի խնդրանքին՝ հրապարակել տվյալներ խորհրդարանի հաստատմանը ներկայացված կառավարության անդամների ազգության մասին, կառավարության անդամները դուրս են եկել դահլիճից:

«Այսօր խորհրդարանի նիստում քննարկվում էր կառավարության հաստատումը, ամբիոնի մոտ կանգնած էր Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան, երբ պատգամավոր Գոչի Փիփիան խնդրեց, որ ներկայացվեն նոր կառավարության անդամների ծնողների ազգության եւ դավանանքի մասին տվյալներ… Ի պատասխան այս հայտարարության, կառավարության անդամները դուրս եկան դահլիճից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթյանը - «Իսկ երբ Զուրաբ Ժվանիան, մեկնաբանելով Գոչի Փիփիայի հայտարարությունը, ասաց, թե ինքը հպարտությամբ կարող է ասել, որ իր մայրը հայ է, պատգամավորները ծափահարեցին»:

Վրաստանի քաղաքական շրջանակներում պարբերաբար խոսակցություններ են պտտվում, թե երկրի առաջին դեմքերն ունեն հայկական ծագում: Նման հայտարարություններով պարբերաբար հանդես է գալիս, մասնավորապես, Վրաստանի լեյբորիստների առաջնորդ Շալվա Նատելաշվիլին՝ պնդելով, որ թե' նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, թե' Ազգային ժողովի խոսնակ Նինո Բուրջանաձեն, թե' վարչապետ Զուրաբ Ժվանիան ծագումով հայեր են:



Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG