Մատչելիության հղումներ

Սկսվեց նոր ուղեւորատար համալիրի շինարարությունը «Զվարթնոց» օդանավակայանում


«Զվարթնոց» օդանավակայանում, որի հավատարմային կառավարումը առաջիկա գրեթե երեք տասնամյակներին դեռեւս իրականացնելու է «Կորպորասիոն Ամերիկա» արգետինյան ընկերությունը, այսօր հանդիսավորությամբ սկսվեց նոր ուղեւորատար համալիրի շինարարությունը:

Արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերության հայաստանյան ներկայացուցիչների խոսքերով, այսօր գործող հիմնական մասնաշենքի եւ VIP սրահի միջանկյալ տարածքում կառուցվելիք համալիրը վերջնականապես պատրաստ կլինի մոտ երեք տարի հետո:

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նոր շենքը ունենալու է 4 հարկ, եւ առաջին հարկը պատրաստ լինելուն պես կսկսի գործել՝ մնացած երեք հարկերի շինարարությանը զուգահեռ: Այս բավական անսպասելի լուծումը՝ շինարարական աշխատանքների ու ժամանման սրահի աշխատանքի փաստացի զուգորդումը, արգենտինական կողմի պնդմամբ, որեւէ խնդիր չի ստեղծի ուղեւորների անվտանգության առումով:

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կոմերցիոն տնօրեն Խուան Պաբլո Գեջիջյանի, համալիրի շինարարության առաջին փուլում կծախսվի մոտ 42-45 միլիոն դոլար: Օդանավակայանի լրատվության պատասխանատու Գեւորգ Աբրահամյանի փոխանցմամբ, այդ գումարը կարող է հասնել մոտավորապես 50 միլիոնի: Ֆինանսական խնդիրներում այս տարակարծությունների պատճառներից է, թերեւս, այն, որ շենքի շինարարության ընդհանուր մրցույթ որպես այդպիսին չի լինելու. մրցույթները կհայտարարվեն շինարարական յուրաքանչյուր փուլից առաջ:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG