Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը հերքում է «Գարդիան»-ի հրապարակումը


Եվրահանձնաժողովի խոսնակ Էմմա Ուդվինը «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը փոխանցել է, որ բրիտանական «Գարդիան» թերթում հունիսի 2-ին հրապարակված հոդվածը «աղավաղում է» Եվրամիության քաղաքականությունը:

«Եվրամիության օգնությունը Հայաստանին շարունակվում է առանց դադարի: Մեծամորի ատոմակայանը հնարավորինս շուտ փակելը Հայաստանի կառավարության քաղաքականությունն է, որը ընդունվել է 4 տարի առաջ: Եվրամիությունը դրականորեն է արձագանքել այդ քաղաքականությանը եւ աջակցում է դրան», - ասված է Ուդվինի արձագանքում: - «Այդ օժանդակությունը հիմա էլ անխափան շարունակվում է»:

Եվրամիության խոսնակը փոխանցում է նաեւ, որ Եվրամիությունը 100 միլիոն եվրոյի դրամաշնորհ է առաջարկել, այլ ոչ թե վարկ: Դրամաշնորհը պետք է հատկացվի Մեծամորի ատոմակայանի կարողությունների փոխարինումը ֆինանսավորելու, ինչպես նաեւ՝ դրա փակման հետ կապված մյուս ծախսերը հոգալու համար:

«Սակայն այդ դրամաշնորհը պայմանական է եւ կտրվի միայն փակման վերջնական ժամետի հայտարարման դեպքում», - շեշտել է Էմմա Ուդվինը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG