Մատչելիության հղումներ

Աբխազական երկաթուղու վերաբացումը պայմանավորվում է քաղաքական խնդիրներով


Ինչպես հաղորդում է «Կովկաս Պրես» գործակալությունը, Վրաստանի երկաթուղու ղեկավար Դավիթ Օնոպրիշվիլին չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է, որ Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղային հաղորդակցության վերականգնումը «ծրագրված չէ», քանի դեռ չեն լուծվել քաղաքական հարցերը:

Վրացական կողմը երկաթուղու վերականգնումը ուղղակիորեն պայմանավորում է վրացի փախստականների վերադարձով:

Միաժամանակ Օնոպրիշվիլին տեղեկացրել է, որ Թբիլիսիում կայացած գործարար համաժողովի ընթացքում աբխազական երկաթուղու վերականգնման հարցերը ինքը քննարկել է Ռուսաստանի երկաթուղու ղեկավարի տեղակալ Վլադիմիր Յակուշինի հետ: Օնոպրիշվիլու խոսքերով, աբխազական երկագիծը «ծանր» վիճակում է՝ պայթեցված են երկաթուղային կամուրջները, թալանված են կայարանները:

Ռուսաստանից ու Վրաստանից զատ, երկաթուղու աբխազական հատվածի վերականգնմամբ շահագրգռված է նաեւ Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG