Մատչելիության հղումներ

Միջխորհրդարանական հանձնաժողովը ուշադրության կենտրոնում է պահելու երկաթուղու վերաբացման հարցը


Հայաստանի Ազգային Ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի՝ չորեքշաբթի օրը Երեւանում կայացած 7-րդ նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահներ Վահան Հովհաննիսյանի ու Նիկոլայ Ռիժկովի ստորագրած արձանագրության կետերից մեկով նախատեսվում է առաջարկել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի կառավարություններին եռակողմ պայմանագիր ստորագրել՝ տրանսպորտային միջանցքի խնդիրը լուծելու համար:

Արձանագրության մեկ այլ կետով հայ֊-ռուսական միջկառավարական հանձնաժողովին առաջարկվելու է առաջնահերթության կարգով քննության առնել պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների զարգացման ռազմակավարական հայեցակարգը:

Նիստի ավարտին հրավիրված ասուլիսում Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը փոխանցեց, որ երեւանյան քննարկումներում հատուկ ուշադրության է արժանացել Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության հարցը եւ եղած տարբերակների մեջ առավել կարեւոր է դիտվել նախկինում երկու երկրների միջեւ կապը տասնամյակներ շարունակ ապահոված երկաթուղու աբխազական հատվածի շրջափակման վերացումը: Հովհաննիսյանը ավելացրեց, որ այս հարցն իրենց հանձնաժողովի օրակարգում տեւական ժամանակ կմնա որպես կարեւոր աշխատանային հարց, որի բնույթը հիմնականում քաղաքական է:

Ինչ վերաբերում է պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների խնդիրներին, Նիկոլայ Ռիժկովն այդ շարքում նշեց երկու երկրների օրենսդրությունների անհապամապատասխանությունը, հողային հարաբերությունները, զուտ տեխնիկակական հարցեր:

Ռիժկովը հույս հայտնեց, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ կաշխատի միջկառավարական հանձնաժողովը:

Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա գալիք աշնանը Մոսկվայում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG