Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը կունենա իր հետազոտական կենտրոնը


Երկուշաբթի օրը տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրման հանդիսավոր արարողությունը:

Ըստ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ինստիտուտը կոչված է լինելու «որակյալ խորհրդատվությամբ» ապահովել «Ազգային անվտանգության խորհրդի ոլորտում գործող պետական կառույցներին, առաջին հերթին՝ պաշտպանության նախարարությանը»:

Նախարարը չհստակեցրեց, թե արդյոք այդ խորհրդատվությունը վերաբերելու է նաեւ ներքաղաքական կացությունը:

Մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ կառուցվելիք շենքը զինվորականներն ու շինարարները խոստացան ավարտին հասցնել 2005 թվականի գարնանը:

Ինչպես տեղեկացրեց արարողությանը ներկա «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը, ինստիտուտի ապագա շենքի շինարարությունը համար անհրաժեշտ 600 հազար դոլարի մեծ մասը տրամադրել են զորավար Դրոյի (Դրաստամատ Կանայան) ազգականները Միացյալ Նահանգներից: Ինստիտուտը կրելու է հենց զորավար Դրաստամատ Կանայանի անունը:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG