Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրին եւ Քըրք Քըրքորյանին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» կոչումը


Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին եւ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:

Հանրապետության տոնի նախօրեին հրապարակված նախագահ Քոչարյանի առանձին հրամանագրերում նշվում է, որ Քըրք Քըրքորյանը երկրի բարձագույն պարգեւին արժանացել է «համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար», իսկ Շառլ Ազնավուրը՝ «Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսեւորած անմնացորդ նվիրումի, հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG