Մատչելիության հղումներ

Թուրք դիվանագետը Հայաստանին է մեղադրում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության համար


Ռուսաստանում Թուրքիայի դիվանագիտական առաքելության դեսպանորդ-խորհրդական Լեւենթ Բուրխանը մոսկովյան «Իզվեստիա» թերթի այսօրվա համարում Հայաստանի վրա է դնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատասխանատվությունը:

Թուրք դիվանագետին զայրացրել է Համահայկական համաշխարհային կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի՝ «Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանության փաստը» վերնագրով հարցազրույցը նույն «Իզվեստիա»-ի մայիսի 24-ի համարում:

Բերելով թուրքական կողմից բազմիցս հնչեցված «փաստարկները», թե ինչու դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղ գտած իրադարձությունները չի կարելի համարել ցեղասպանություն, Բուրխանը, հիշեցնելով, որ Թուրքիան Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչած երկրորդ երկիրն է, պնդում է, թե երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, քանի որ Հայաստանը «խուսափում է ճանաչել Թուրքիայի սահմանների անձեռնմխելիությունը, ներկայացնում է ցեղասպանության անհիմն մեղադրանքներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG