Մատչելիության հղումներ

logo-print

Ազատ են արձակվել Արամազդ Զաքարյանը եւ Ժորա Սափեյանը


Երեկ երեկոյան «Երեւան- կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ են արձակվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանը եւ նույն կուսակցության Թալինի տարածքային կազմակերպության ղեկավար Ժորա Սափեյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի տեղեկացրեց Գլխավոր դատախազության քննիչ Խաչատրյանը, Զաքարյանի եւ Սափեյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, քանի որ նրանք «զղջացել են իրենց արարքի համար եւ ներողություն են խնդրել»:

Գլխավոր դատախազության՝ մարտի 30-ին «Արդարություն» դաշինքի եւ համակիրների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի սկզբին ձերբակալված Զաքարյանին ու Սափեյանին ներկայացվել էր «իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու» մեղադրանք:

Քննիչ Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ նույն գործի շրջանակներում թռուցիկներ բաժանելու համար կալանված Հայաստանի կոմկուսի անդամ Արտակ Գաբրիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործը ուղարկվել է Երեւանի Ավան - Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան:

Գլխավոր դատախազության անանուն աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նաեւ, որ չի բացառվում, որ ազատ արձակվեն «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներ Վաղարշակ Հարությունյանը եւ Սուրեն Սուրենյանցը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG