Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Հայաստանի պատվիրակությանը


Ռուսաստանի Սոչի քաղաքում օրերս տեղի ունեցած ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, այդ երկրի ազգային անվտանգության փոխնախարար Զեյնալովը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել խորհրդի հերթական նիստը (որը, ըստ ժամանակացույցի, պետք է գումարվեր Բաքվում) միայն այն դեպքում, եթե Հայաստանի պատվիրակությունը չմասնակցի դրան:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կարլոս Պետրոսյանը հակադարձել է, թե ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին, անկախ դրանց անցկացման վայրից, պետք է մասնակցեն բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչները: Հայաստանի դիրքորոշմանն աջակցել է Ռուսաստանի պատվիրակությունը:

Իրավիճակը հանգուցալուծվել է Բելառուսի պատվիրակության շնորհիվ, որն առաջարկել է հերթական նիստը անցկացնել Մինսկում: Առաջարկն ընդունվել է միաձայն:


Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG