Մատչելիության հղումներ

Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին այսօր հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է ներգրավվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո Պրոդին ասել է, թե «Եվրամիությունը խիստ մտահոգված է այդ տարածաշրջանում խախաղության բացակայությամբ»:

«Մենք պատրաստ ենք աջակցել կարգավորման գործընթացին եւ կոնկրետ առաջարկներ ներկայացնել», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

«Քանի որ Ադրբեջանն ու Հայաստանն արդեն ընդգրկվել են Եվրամիության «Ընդարձակված Եվրոպա» ծրագրում, պետք է վերջ դրվի մի երկրի կողմից մյուս երկրի տարածքների օկուպացիային», - կարծիք է հայտնել Իլհամ Ալիեւը: - «Եվրոպական ընտանիքում նման պահվածքն ընդունված չէ»:

Նա հանդես է եկել Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ միաժամանակ նշելով. - «Մենք ցանկանում ենք հայկական կողմի հետ առարկայական քննարկում ծավալել նոր թեմաների եւ պրոբլեմների շուրջ, ինչը կարող է կոնկրետ արդյունքների հանգեցնել հակամարտությունը միջազգային իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքներով լուծելու գործում»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG