Մատչելիության հղումներ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան է նշանակվելու Ջոն Էվանսը


Օրերս Միացյալ Նահանգների ղեկավարությունը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Ջոն Օրդուեյին փոխարինելիք բարձրաստիճան դիվանագետի անունը: Դա երեսնամյա դիվանագիտական ծառայության փորձ ունեցող Ջոն Էվանսն է, ով ներկայումս Պետդեպարտամենտում Ռուսաստանի հարցերով զբաղվող գրասենյակի ղեկավարն է:

1971-ին դիվանագիտական ծառայության անցած Ջոն Էվանսը Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների կազմում աշխատել է Իրանում, Չեխոսլովակիայում, Բրյուսելում (ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունում), Ռուսաստանում, որտեղ եղել է Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսը Սանկտ Պետերբուրգում: 1997-99 թվականներին գլխավորել է ԵԱՀԿ առաքելությունը Մոլդովայում:

56-ամյա Ջոն Էվանսը վարժ խոսում է ռուսերեն, չեխերեն, ֆրանսերեն եւ պարսկերեն: Սանկտ Պետերբուրգում աշխատելու տարիներին Էվանսը մոտ հարաբերություններ է ունեցել այն տարիների փոխքաղաքապետ Վլադիմիր Պուտինի հետ, ում մասին բարձր կարծիք ունի:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG