Մատչելիության հղումներ

«Ընդդիմությանն անհրաժեշտ է վերադառնալ խորհրդարան»


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Աշոտ Քոչարյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, փոխանցեց նախագահի վերաբերմունքը ընդդիմության՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի վերաբերյալ բանաձեւի շրջանակներում բանակցություններ սկսելու առաջարկին:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, նախագահի գործընկերն է հանդիսանում Ազգային ժողովը՝ որպես պետական ինստիտուտ, որի մասն է կազմում նաեւ ընդդիմությունը: Այնպես որ, ընդդիմությանն անհրաժեշտ է վերադառնալ խորհրդարան, երկխոսության մեջ մտնել տարբեր քաղաքական ուժերի հետ եւ զբաղվել օրինաստեղծ գործունեությամբ», - ասաց Աշոտ Քոչարյանը:

Մայիսի 4-ին «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը հայտարարել էին, որ պատրաստ են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի վերաբերյալ բանաձեւի շրջանակներում «սկսել բանակցություններ Հայաստանի իշխանությունների (ՀՀ գործող նախագահի եւ ՀՀ վարչապետի) հետ՝ շարունակելով կոնսուլտացիաները ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ, եւ որպես բարի կամքի արտահայտություն, առաջիկա 10 օրերի ընթացքում ձեռնպահ են մնալու մայրաքաղաքում հանրահավաքների անցկացումից»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG