Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը դրական փոփոխություններ է տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ


Ինչպես չորեքշաբթի օրը Բաքվից հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության թղթակիցը, Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ դրական փոփոխություններ է տեսնում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի գործունեության մեջ:

«Մինսկի խմբի գործունեությունը նկատելի է դարձել», - լրագրողներին ասել է Ադրբերջանի նախագահը: - «Դրա համանախագահները հետեւողականորեն հիմնախնդրի լուծումներ են որոնում»:

Իլհամ Ալիեւի կարծիքով, կարգավորման պրոցեսը ընթացքի մեջ է, թեեւ՝ ոչ շատ ակտիվ: Նա հույս է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների համանախագահությամբ գործող Մինսկի խմբի միջնորդությամբ կհանգեցնի կոնկրետ արդյունքների:

«Եթե դրան չհավատանք, բանակցություններ վարելը անիմաստ կդառնա», - շեշտել է Ադրբեջանի ղեկավարը:

Նա դրական է գնահատել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումները 2003 թվականի դեկտեմբերին Ժնեւում եւ 2004 թվականի ապրիլին Վարշավայում, ինչպես նաեւ՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով վարվող բանակցությունները:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաեւ Մինսկի խմբի համանախագահները, կկայանա մայիսի 12-ին Ստրասբուրգում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG