Մատչելիության հղումներ

«Կորպորասիոն Ամերիկա»-ն կարող է ստանձնել Թուրքիայում կառուցվող միջազգային օդանավակայանի կառավարումը


Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեքշաբթի օրը հաստատեց տեղեկությունը, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարիչ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ, արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանը հետաքրքրված է Թուրքիայում կառուցվող նոր միջազգային օդանավակայանով:

«Ինքանով ինձ է հայտնի, իրականության մեջ թուրքական իշխանություններն են հետաքրքրված, որ «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից ստանձնվի մենեջմենթը, եթե չեմ սխալվում՝ նոր կառուցվող մի միջազգային օդանավակայանի Թուրքիայում», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին ասաց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով այդուհանդերձ, որ «հետաքրքրությունը փոխադարձ է»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG