Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը նամակ է հղել Վարդան Օսկանյանին


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակն այսօր խորը մտահոգություն է հայտնել, որ բռնություններով ուղեկցվող միջադեպերի թիվը աճում է, դրանց հեղինակները պատասխանատվության չեն կանչվում, իսկ հայ հանրության մեջ անհանդուրժողականության մթնոլորտ է տիրում:

Գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի՝ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին հասցեագրված նամակում ասվում է. - «Անհրաժեշտ է այդ դեպքերի հրատապ, արդյունավետ եւ արդար հետաքննում, ինչը պետք է հանգեցնի դրանք իրագործողների՝ օրենքին համապատասխան դատական պատասխանատվության»:

Այս առնչությամբ դեսպան Պրյախինը վկայակոչել է մարտի 23-ին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի վրա կատարված հարձակումը, մարտի 30-ին իրավապաշտպան Միքայել Դանիելյանին, ինչպես նաեւ ապրիլի 22-ին Աշոտ Մանուչարյանին ծեծի ենթարկելը:

Պրյախինը ափսոսանք է հայտնել, որ այս միջադեպերի, ինչպես նաեւ ապրիլի 5-ին եւ 13-ին տեղի ունեցած հանրահավաքների ընթացքում լրագրողների վրա տեղ գտած հարձակումների առնչությամբ իրականացվող հետաքննությունն առաջընթաց չի գրանցել եւ դրանք իրագործած անձանցից որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվել:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG