Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը Հայաստանին հինգ ամիս ժամկետ է տալիս


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, ուր երեկ քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, որոշվել է երկրի իշխանություններին հինգ ամիս ժամանակ տալ Եվրախորհրդի առաջ քաշած պայմանների կատարելու համար:

Մոտնիտորինգի հանձնաժողովի մշակած փաստաթղթի նախնական տարբերակում այդ ժամկետը սահմանված էր մինչեւ հունիս ամիսը, սակայն լիագումար նիստում որոշվել ժամկետը հետաձգել մինչեւ սեպտեմբեր՝ հունիսին էլ Եվրախորհրդին տեղեկություններ տրամադրել նշված պահանջների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ:

Վեհաժողովի նիստում բուռն բանավեճ է ծավալվել հայաստանյան պատվիրակության իշխանամետ եւ ընդդիմադիր թեւերի միջեւ՝ հիմնականում վստահության հանրաքվեի եւ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների օրինականության շուրջ: Վեհաժողովը այս հարցերում պաշտպանեց իշխանամետ թեւի տեսակետերը:

Ընդդիմադիր պատգամավորները նույնպես կարողացան որոշակի արդյունքի հասնել: Նախնական զեկույցում, օրինակ, նշված էր. - «Ընդդիմությունը, լիովին վայելելով խաղաղ հավաքների իր սահմանադրական իրավունքները, պետք զերծ մնա փողոցային հանրահավաքների միջոցով ընտրությունների արդյունքները փոխելու փորձերից, որոնք, չնայած խախտումներին՝ ընդունվել են տեղական եւ միջազգային մարմինների կողմից»: Վերջնական տարբերակում այս պարբերությունը փոխարինվել է հետեւյալով. - «Պնդելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է լիովին կատարեն անցած տարի ընտրախախտումներով անցած ընտրություններին վերաբերող հանձնարարականները, Վեհաժողովը կարծում է, որ ընդդիմությունը, լիովին վայելելով խաղաղ հավաքների իրավունքը, պետք է ձգտի իր նպատակներին հասնել սահմանադրական շրջանակներում»:



Արմեն Զաքարյան, Ատրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG