Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները «կառուցողական քննարկում են» անցկացրել


Ինչպես հաղորդել է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուր, այսօր Վարշավայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Նախագահները Լեհաստանի մայրաքաղաքում մասնակցում են Եվրոպական տնտեսական գագաթնաժողովի աշխատանքներին:

«Նրանք կառուցողական քննարկում են ունեցել: Կրկին հանդիպելու համաձայնություն է ձեռք բերվել: Կոնկրետ ժամկետ չի որոշվել», - ասել է դիվանագետը:

Նույն աղբյուրը տեղեկացրել է նաեւ, որ Վարշավայի հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լրիվ կազմը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Սա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի երկրորդ հանդիպումն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG