Մատչելիության հղումներ

logo-print

Վաղարշակ Հարությունյանը դեռ ցուցմունք չի տվել նախաքննության մարմնին


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, նրա շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի փոխանցմամբ, առայժմ ցուցմունք չի տվել «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների եւ համակիրների նկատմամբ Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործի նախաքննության մարմնին, քանի որ «անորոշ եւ չհիմնավորված է Հարությունյանին առաջադրված մեղադրանքը»:

«Մասնավորապես ցույց չի տրված, թե նա ե՞րբ ու ո՞ւմ հետ է հանցավոր համաձայնության մեջ մտել, ե՞րբ եւ որտե՞ղ է կազմակերպել հանրահավաքներ, որտե՞ղ եւ ի՞նչ բովանդակության ելույթներ է ունեցել, իշխանությունը բռնությամբ յուրացնելու ի՞նչ կոչեր է արել, ո՞ր պաշտոնատար անձանց եւ ինչպե՞ս, ի՞նչ արտահայտություններով է վիրավորել, նրա ո՞ր գործողություններն են համարվում իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռոբերտ Գրիգորյանը:

Հարությունյանը ձերբակալվել էր ապրիլի 16-ին: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG