Մատչելիության հղումներ

Հանրահավաքների մասին օրինագիծը ընդունվեց ամբողջությամբ


Ազգային ժողովը չորեքշաբթի օրը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հանրահավաքների, ցույցերի եւ երթերի անցկացման մասին» օրինագիծը: Օրինագծի քննարկումն ավարտվել էր դեռ երեկվա նիստում, իսկ այսօր, խորհրդարանական ընդդիմության բացակայության պայմաններում, տեղի ունեցավ քվեարկությունը՝ 62 կողմ, 3 դեմ եւ 5 ձեռնպահ:

Օրինագծի՝ առանց ընդդիմադիր պատգամավորների քննարկումը եւ քվեարկությունը երեկ վերջիններիս կողմից նշվեց որպես Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ սկսված քաղաքական կոնսուլտացիաները դադարեցնելու պատճառներից մեկը:

Օրինագծի վերաբերյալ բացասական է եղել Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքը, եւ ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեքշաբթի օրը ասել էր Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան՝ հարկավոր է վերադառնալ դրան, երբ քաղաքական լարվածությունը երկրում նվազի:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG