Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմությունը դադարեցնում է մասնակցությունը քաղաքական կոնսուլտացիաներին


«Արդարություն» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը եւ Արշակ Սադոյանը, դուրս գալով Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի աշխատասենյակից, որտեղ շարունակվում էին վերջինիս նախաձեռնությամբ երեկ սկսված քաղաքական կոնսուլտացիաները, հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց մասնակցությունը:

Ընդդիմադիր պատգամավորները, շեշտելով, որ երեկ եւ այսօր առավոտյան տեղի են ունեցել սոսկ քաղաքական կոնսուլտացիաներ եւ ոչ թե երկխոսություն, հայտարարեցին, թե հրաժարվում են կոսուլտացիաներից, քանի որ արդեն իսկ խախտվել են իրենց ներկայացրած 10 պահանջ-առաջարկություններից երկուսը:

Նախ, իշխանությունները շարունակում են ոտնահարել Սահմանադրությամբ երաշխավորված ՀՀ քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը (ընդդիմադիր պատգամավորների պնդմամբ՝ մարզերից Երեւան բերող ճանապարհները այսօրվա հանրահավաքից առաջ հսկվում են աննախադեպ խստությամբ, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտ նույնիսկ զրահամեքենա է կանգնած), եւ երկրորդ՝ խորհրդարանը այսօր, հակառակ ընդդիմության պահանջի՝ «Հանրահավաքների, ցույցերի եւ երթերի անցկացման մասին» օրինագծի քննարկումը հետաձգել մինչեւ խորհրդարան իրենց վերադարձը, քվեարկության դրեց եւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց այդ օրինագիծը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG