Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կքննարկի Հայաստանի ներքաղաքական իրավիճակը


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօր բացված նստաշրջանի օրակարգում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցը, հակառակ Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի եւ իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի դիտարկմանը, թե այն օրակարգում ընդգրկելը կարող է սրել ներհայաստանյան իրավիճակը, ստացավ օրակարգ մտնելու համար անհրաժեշտ ձայների քանակը:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, որպես հրատապ հարց, կքննարկվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում չորեքշաբթի օրը:

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հրատապ հետաքրքրություն է առաջացրել Եվրախորհրդում, ինչի մասին վկայում է թեկուզ այն, որ երկուշաբթի առավոտյան Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր անդամներին՝ «Ազգային միաբանություն»կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին եւ Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանին, ընդունել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG