Մատչելիության հղումներ

Վարչապետը մեկնել է Վայոց Ձոր


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկուշաբթի օրը մեկնել է Վայոց Ձորի մարզ՝ մասնակցելու «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի հանդիսավոր բացման արարողությանը:

Ջրատարի կառուցումն սկսվել է դեռեւս 1981 թվականին՝ «Որոտան-Արփա» թունելի շինարարությամբ: Այն իրենից ներկայացնում է Որոտան գետի հոսքը Արփա գետի ավազան տեղափոխող հիդրոտեխնիկական կառույցների համալիր։

Ջրատար թունելի բացման արարողության ժամանակ շինարարության մի շարք մասնակիցներ կպարգեւատրվեն Հայաստանի Հանրապետության մեդալներով եւ վարչապետի շնորհակալագրերով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG