Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել


Ուրբաթ օրը հրապարակվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանի հայցադիմումը Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ «ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա կատարված հարձակման եւ թույլ տրված հանցավոր գործողությունների առթիվ քրեական գործ հարուցելու» պահանջով:

«Ծանրակշիռ հիմքեր ունենք պնդելու, որ խուզարկությունն ընթացել է ՀՀ օրենսդրության բազմաթիվ դրույթների կոպիտ ոտնահարումներով», - ապրիլի 21-ին ուղարկված հայցադիմումում գրում է Ալբերտ Բազեյանը՝ պահանջելով. - «Հարուցել քրեական գործ` հիշյալ հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին պատժելու եւ քաղաքացիներին ու մեր կուսակցությանը պատճառված նյութական վնասները վերականգնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG