Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի թեկնածուի հայտարարությունը Ապրիլի 24-ի կապակցությամբ


Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջոն Քերրին ապրիլի 22-ին տարածել է հատուկ հայտարարություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:

«89 տարի առաջ ապրիլի 24-ին սկսվեց Հայոց Ցեղասպանությունը: 1915-ից մինչեւ 1923 թվականները Օսմանյան կայսրության ղեկավարները սպանեցին կամ տեղահանեցին ավելի քան 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների՝ իրականացնելով էնթիկ ոչնչացման հետեւողական քաղաքականություն», - ասված է հայտարարության մեջ: - «Շնորհակալությունս եմ հայտնում ամերիկահայերին այդ գազանությունների միջազգային ճանաչմանն ուղղված իրենց վճռական պայքարի համար: Կենդանի պահելով այս ողբերգության հիշողությունը, ամերիկահայերը հիշեցնում են բոլորիս հավաքական պատասխանատվության մասին, որպեսզի նման սոսկանքները չկրկնվեն»:

«Ամերիկահայերի եւ ամբողջ աշխարհի հայության հետ միասին սգում եմ Հայոց Ցեղասանության զոհերի համար եւ կոչ եմ անում բոլոր պետություններին ու ժողովուրդներին պաշտոնապես ճանաչել այդ ողբերգությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG