Մատչելիության հղումներ

Երիտասարդ նկարիչները նկարում են «ջազը»


Մրցույթի կազմակերպել էին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունն է եւ Հայաստանի նկարիչների միությունը: Այն բացեցին Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը եւ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

«Ես հիշում եմ իմ ուսանողական տարիները», - ասաց Աղամյանը: - «Ջազը ինձ համար մի աշխարհ էր բացում, լիցք էր հաղորդում ինձ եւ իմ ստեղծագործություններին»:

Մրցույթին մասնակցում էին 9 ուսանող Երեւանի գեղարվեստի ակադեմիայից եւ 5 ուսանող գեղարվեստի ուսումնարանից: Մրցույթը դիտելու եկածները, բնականաբար, ջազի եւ կերպարվեստի սիրահարներ էին:

«Մրցույթի մասնակիցները ընդամենը աշխատում են երկու ժամ, ինչից հետո հանձնաժողովը կգնահատի աշխատանքները», - «Մաքսլիբերտի»-ին ասաց Հայաստանի նկարիչների միության քարտուղար Մարտին Տոնոյանը: - «Երեք լավագույն աշխատանքների հեղինակները կստանան հատուկ մրցանակներ՝ նկարչական նյութեր եւ սերտիֆիկատներ»:

Երիտասարդ նկարիչներին ստեղծագործելու նյութ տալիս էր Երեւանի պետական ջազային եւ էստրադային երաժշտության քոլեջի ջազ-նվագախումբը:


Արմինե Գեղամյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG