Մատչելիության հղումներ

logo-print

«Մաքսլիբերտի»-ն շնորհավորում է բոլոր կանանց եւ աղջիկներին Մայրության եւ գեղեկցության տոնի առթիվ


Ապրիլի 7-ին Հայաստանում նշվող Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ «Մաքսլիբերտի»-ի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորելում է բոլոր հայ կանանց ու աղջիկներին: «Մաքսլիբերտի»-ի թղթակիցները այսօր իրենց բարեմաղթանքները միացրել են Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչների շնորհավորանքներին առողջապահության նախարարության Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնի ծննդատանը եւ Երեւանի գեղարվեստի ակադեմիայում հավաքվածներին, ովքեր շնորհավորելու էին եկել ակադեմիայի ուսանողուհիներին՝ նաեւ այստեղ բացված ցուցահանդեսի կապակցությամբ:

ՀՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները ծննդատուն էին եկել ծաղիկներով ու նվերներով: Նրանց շատ էր հուզել նորածիններին տեսնելը. - «Այս երեխաներին նայելով, ուզում ենք ամուսնանալ», - «Մաքսլիբերտի»-ին ասաց Հանրապետականի երիտասարդական կազմակերպության ղեկավար Արմեն Աշոտյանը: - «Հայրության, մայրության քաղցրությունը յուրաքանչյուր հայ երիտասարդ ինչքան շուտ ճաշակի, այնքան լավ»:

Հարցին, թե անձամբ ինքը քանի երեխա է ուզում ունենալ, Արմենը պատասախանեց. - «Որպես բժիշկ ասեմ, որ ազգի վերարտադրման համար առնվազն երեք երեխա է պետք յուրաքանչյուր ընտանիքում: Ես իմ երեքը խոստանում եմ ապահովել»:

Երիտասարդ հանրապետականները բացի ծաղիկներից բոլոր նորածիններին նվիրեցին նաեւ ոսկե խաչեր: «Իհարկե, այս երեխաները դեռ չեն հասցրել մկրտվել, բայց վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ ընտանիք իր պարտքը կկատարի նաեւ Աստծո առջեւ եւ երեխաները կմկրտվեն: Սա երեւի իրենց առաջին նվերն է կյանքում», - ավելացրեց Արմենը:

Իսկ Երեւանի գեղարվեստի ակադեմիայում երեկվանից գործում է Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդես, ուր ցուցադրվում են ակադեմիայի միայն ուսանողուհիների աշխատանքները: Երիտասարդ կին արվեստագետների աշխատանքները դիտելու եկած արվեստասերների շնորհավորանքին միացավ նաեւ «Մաքսլիբերտի»-ի թղթակիցը:

Ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանի փոխանցմամբ, ցուցահանդեսում ներկայացված գեղանկարները, գրաֆիկական աշխատանքները եւ քանդակները վկայում են, որ երիտասարդ կին ստեղծագործողները արդեն որոնում են իրենց ուղիներն ու արտահայտչամիջոցները, ուզում են ներկայանալ իրենց ուրույն ասելիքով:

Էդվարդ Վարդանյանի խոսքերով, ուսանողների համար շատ կարեւոր է «կողքից դիտողի աչքը», իսկ կատարված աշխատանքը «տեսնվելու պահանջ ունի». - «Այսպիսի ցուցահանդեսները տալիս են այդ հնարավորությունը»:


Արմինե Գեղամյան եւ Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG