Մատչելիության հղումներ

Հայ երիտասարդները ավելի անկեղծ են, քան իրենց ադրբեջանցի հասակակիցները


Կենտրոնական հարցը հայ եւ արդբեջանցի երիտասարդների հանդիպումներում տարածաշրջանային տարբեր համաժողովների շրջանակներում, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է:

Նման համաժողովներից մի քանիսին մասնակցած ուսանողուհու խոսքերով, ադրբեջանցիները, որպես կանոն, «շատ ագրեսիվ դիրք են գրավում»: «Նրանք պաշտպանում են իրենց երկրի պետական դիրքորոշումը: Ադրբեջանցի երիտասարդները, ի տարբերություն հայերի, միշտ մեկ դիրքորոշում են գրավում», - ասաց նա: - «Տպավորություն է ստեղծվում, որ մինչեւ որեւէ կոնֆերանսի մասնակցելը նրանք հատուկ վերապատրաստում են անցնում, ինչի նպատակը միասնական հանդես գալն է»:

Այս ուսանողուհու կարծիքով, դա պայմանավորված է նաեւ Ադրբեջանում տարվող հակահայկական քարոզչությամբ: Քանի դեռ ադրբեջանցի ուսանողները չեն առաջնորդվում իրենց անձնական մոտեցումներով, ավելորդ է խոսել երկու երկրների երիտասարդների մերձեցման մասին:

Ուստի տեսանելի չէ առայժմ այն ժամանակը, երբ հարավկովկասյան տարածաշրջանի երիտասարդները կընդունեն համատեղ հայտարարություն, որը նման կլինի, օրինակ, վերջերս Ստոկհոլմում տեղի ունեցած տարածաշրջանային խնդիրներին նվիրված երիտասարդական համաժողովի ավարտին հրապարակված հայտարարությանը: Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի եւ Դանիայի ուսանողների տարածաշրջանային համաժողովի ավարտին ընդունել են հայտարարություն, ըստ որի հարեւան երկրները պետք է առաջնորդվեն խաղաղասիրության սկզբունքներով՝ «որպեսզի լուծելի դառնան առկա բոլոր խնդիրները»:


Արման Հակոբյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG