Մատչելիության հղումներ

logo-print

Առաջիկա շաբաթօրյակներին քաղաքապետարանը ակնկալում է երիտասարդների ակտիվ մասնակցությունը


Բացի նշված աշխատանքներից շուրջ 500 մլն դրամ կհատկացվի մայրաքաղաքի բնակելի շենքերի ամրացման եւ նորոգման աշխատանքներին:

Երեւանի փողոցների ասֆալտապատման աշխատանքների ծավալը նախորդ տարվա համեմատությամբ նախատեսվում է ավելացնել 60-70 տոկոսով:

«2004 թվականին քաղաքապետարանի մասով նախատեսված են 800 միլիոն դրամի աշխատանքներ: Դա մոտավորապես կազմում է 222 հազար քառակուսի մետր: Թաղապետարանների մասով դա կազմում է 515 միլիոն դրամի աշխատանքներ՝ 150 հազար քառակուսի մետր», - փոխանցեց փոխքաղաքապետը:

Վանո Վարդանյանը չմանրամասնեց, թե կոնկրետ որ փողոցներն են ասֆալտապատվելու: Անցած տարի, հիշեցնենք, «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգվել ու ասֆալտապատվել էին Երեւանի կերտրոնական փողոցները:

Զգալի աշխատանքներ են կատարվելու արտաքին լուսավորության ուղղությամբ. կլուսավորվեն փողոցներ, կամուրջներ, արձաններ, առանձին շենքեր:

Առաջիկա երկու շաբաթ օրերին Երեւանում կանցկացվեն շաբաթօրյակներ. մարտի 27-ին՝ համայնքային շաբաթօրյակ, իսկ ապրիլի 3-ին՝ համաքաղաքային: Բարեկարգման, կանաչապատման աշխատանքներից բացի կիրականացվի ծառատունկ: Շաբաթօրյակներին քաղաքապետարանը ակնկալում է նաեւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:


Սոնա Հակոբջանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG