Մատչելիության հղումներ

Արա Արամյան. - «Իմ երեխաները ամենահամեստ են այս աշխարհում»


Քաղաքաշինության նախարար Արա Արամյանը երկուշաբթի օրը ստիպված էր պատասխանել լրագրողների՝ մարտի 12-ին «Տրիումֆ» սրճարանում տեղի ունեցած միջադեպին իր որդու մասնակցությանը վերաբերող բազմաթիվ հարցերի:

Քաղաքաշինության նախարարը լրագրողների հարցերի տեղետարափի տակ ընկավ Հայաստանի սողանքային տարածքներում համատեղ հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ ճապոնական կողմի հետ՝ այսօր սկսված բանակցություններին նվիրված ասուլիսում: Ասուլիսի հիմնական թեման ստվերեցին «Տրիումֆ» սրճարանում փոխհրաձգության ժամանակ վիրավորված 24-ամյա Հայկ Արամյանի՝ միջադեպին մասնակցությանը վերաբերող հարցերը:

Իրավապահ մարմիները խիստ ժլատ են հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու առումով:

Արամյանը այդ օրը վիրավորված հինգ անձանցին մեկն է: Միջադեպի ժամանակ ոչ հեռու գտնվող «Առագաստ» սրճարանում էին Հայաստանի եւ Վրաստանի նախագահները: Նախագահ Քոչարյանը անցած շաբաթ իր բացասական վերաբերմունքն էր արտահայտել կատարվածի կապակցությամբ՝ ասելով, որ ընդհանրապես կենցաղում, շրջապատում «համեստությունը պետք է ղեկավար այրերի մշակույթը լինի»:

«Իմ ընտանիքը, իմ երեխաները ամենահամեստն են այս աշխարհում», - այսօր ասաց Արամյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ օրինակներ կարող է բերել իր որդիների «լավ դաստիարակված, պարկեշտ լինելու մասին»:

«Մեր դատական մարմինները կավարտեն աշխատանքը, կլուսաբանվի, եւ այն ժամանակ կերեւա ամբողջ գործընթացը», - ասաց Արա Արամյանը՝ լրատվամիջոցներին մեղադրելով քաղաքական պատվեր կատարելու մեջ: - «Պարզապես ես ձեզ ասացի, որ նման պարագայում, ես գտնում եմ՝ անհարիր որեւէ մեկի կողմից որեւէ տվյալ ճիշտ չիմանալով որեւէ մեկնաբանություն կատարելը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG