Մատչելիության հղումներ

Ուսանողները վրդովված են Հայաստանում մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությամբ


«Մեծ Բրիտանիան ընդունում է, որ 1915 թ. դեպքերը եղել են (հայ բնակչության) զանգվածային սպանություններ, որոնց համար պատասխանատու են թուրքերը: Ես խնդիր չեմ տեսնում դա գազանություն անվանելու: Դա չպետք է տեղի ունենար անգամ պատերազմի ընթացքում: Բայց չեմ կարծում, թե այդ փաստի ճանաչումը որպես ցեղասպանություն շատ օգտակար լինի: Կատարվածը չի համապատասխանում 1948 թվականի ՄԱԿ-ի «Ցեղասպանության մասին» կոնվենցիային», - Հայաստանում իր դիվանագիտական պաշտոնավարության առաջին տարեդարձի ապակցությամբ հրավիրած ասուլիսում ասել էր դեսպան Թորդա Էբոթ-Ուոթը:

Պետհամալսարանի Երիտասարդ դիվանագետների ակումբը դրանից հետո հանդես է եկել դեսպանի որակումները դատապարտող հայտարարությամբ եւ կազմակերպել է բողոքի միջոցառումներ: Մասնավորապես, հատուկ բացված ինտերնատային էջում հավաքվում են ամբողջ աշխարհի հայ երիտասարդների արձագանքները դեսպանի հայտարարության կապակցությամբ: Երիտասարդ դիվանագետների ակումբի նախագահ Էրիկ Գրիգորյանի փոխանցմամբ, ամեն օր բազմաթիվ նամակներ են ուղարկվում նաեւ դեսպան Էբոթ-Ուոթի էլեկտրոնային հասցեով:

Ինտերնետային նշված էջում, Գրիգորյանի փոխանցմամբ, զետեղվել են Հայաստանի արտգործնախարարության (որը ոչ մի կերպ չի արձագանքել դեսպխանի հայտարարությանը), Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության եւ Հայաստանում այդ երկրի դեսպանության ինտերնետային հասցեներն ու հեռախոսահամարները, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան արտահայտել իրենց բողոքը:


Արման Հակոբյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG