Մատչելիության հղումներ

Օգնի'ր Բիձա Ռոքերին, ընտրի'ր հնգյակը


Շատ ծանր գարուն ու ամառ է սպասում ձեր Բիձա Ռոքերին: Պրահա է գալիս ռոքի եւ ջազի աստղերի հերթական «դեսանտը»՝ Լիմփ Բիզքիտ (Limp Bizkit), Ալ Դի Մեոլա (Al DiMeola), Դեյվիդ Բերն (David Byrne), Դեյվիդ Բոուի (David Bowie), Փիթեր Գաբրիել (Peter Gabriel), Ջեթրո Թալ (Jethro Tull), Փոլ ՄըքՔարթնի (Paul McCartney), Ջյուդաս Փրիըսթ (Judas Priest), Մեթալիքա (Metallica), Լեննի Քրավից (Lenny Kravitz), Սանթանա (Santana)...

Այս բոլոր համերգներին լինելու համար անհրաժեշտ է առողջություն, որովհետեւ դժվար է դիմանալ այդ մարաթոնին: Նրանցից գոնե մեկի համերգից հրաժարվելու համար առավել եւս առողջություն է անհրաժեշտ, որովհետեւ անտանելի ճնշող է այս գերաստղերից որեւէ մեկին չտեսնելու մասին մտածելն անգամ:

Առաջարկում եմ տասը անուններից ընտրել հինգը: Ուստի, բարեկամ, օգնի'ր ինձ, զանգահարի'ր Մաքսլիբերտի կամ էլեկտրոնային նամակ ուղարկի'ր՝ միասին ընտրենք: Թող գոնե երաժշտական ընտրությունը լինի արդար, թափանցիկ, առանց կարուսելի ու լցոնումի:

Եվ այսպես, բարեկամ, մինչեւ մարտի 16-ը ժամը 12-ից մինչեւ 14-ը զանգահարի'ր 52-21-69 Մաքսլիբերտիի խմբագրություն կամ էլեկտրոնային նամակ ես ուղարկում bidzarocker@hotmail.com հասցեով եւ հաղորդիր ընտրությունդ:


Բիձա Ռոքեր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG