Մատչելիության հղումներ

logo-print

Անդրանիկին նվիրված աշխատությունը լույս է տեսել թուրքերեն


Զորավար Անդրանիկի ծննդյան 139-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ, որ տեղի ունեցավ անցած շաբաթավերջին Հայաստանի գրողների միությունում, ներկայացվեց ամերիկահայ պատմաբան, դեյթրոյթաբնակ Անդրանիկ Չելեպյանի «Զորավար Անդրանիկ» աշխատության թուրքերեն թարգմանությունը:

Չելեպյանի աշխատությունը, որ հրատարակվել է մոտ 10 տարի առաջ Բեյրութում, ապա վերահրատարակվել Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում, օրերս լույս է տեսել Ստամբուլում՝ տեղաբնակ քուրդ հրատարակիչ Ահմեդ Օմալի ջանքերով:

Գրքի թուրքերեն թարգմանությունը նախաձեռնել է Միացյալ Նահանգներում ծնված, ներկայում հայաստանաբնակ ղարաբաղյան շարժման ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը: Վերջինիս ջանքերով է, որ 1992 թվականից ի վեր Ստամբուլում թարգմանաբար թուրքերեն հրատարակվում են հայ գրողների ստեղծագործությունները:

«Թուրքիայում արդեն շուրջ 200 հայ հեղինակների գրքեր են տպագրվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հացպանյանը: - «Եվ դրանք հաջողությամբ վաճառվում են»:

Նրա խոսքերով, հայ հեղինակների գրքերը ավելի շատ գնում են թուրքերը: «Որովհետեւ առ այսօր կարդալու հնարավորություն [թուրք ընթերցողը] չի ունեցել», - բացատրեց Սարգիս Հացպանյանը; - «Այսօրվա սերունդը ասում է՝ մենք չենք իմացել այս ամբողջը: Իրենց պետությունը արգելել է... Նոր սերունդը հիմա այսպիսի հարցեր է բարձրացնում՝ ինչո՞ւ Մուշում ու Խարբերդում ծնված մարդուն չպիտի կարդամ, այլ պիտի կարդամ Բուենոս Այրեսում ծնված մարդուն»:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG