Մատչելիության հղումներ

Կատարվել են առաջին նշանակումները կոալիցիոն համաձայնության շրջանակներում


Իշխող կոալիցիայի շրջանակներում տեւական սակարկություններից հետո վարչապետ Մարգարյանը վերջապես սկսեց հայեցողական պաշտոններում առաջադրված կոալիցիան ներկայացնող կուսակցականների «փաթեթային» նշանակումները։

Չորեքշաբթի օրը ստորագրած որոշումներով վարչապետը քաղաքաշինության՝ «Օրինաց երկիր»-ը ներկայացնող նախարարի տեղակալ է նշանակել Դաշնակցության անդամ Կառլեն Գեւորգյանին: Էնեգետիկայի՝ Դաշնակցական նախարարի տեղակալ նշանակվել է «Օրինաց երկիր»-ի անդամ Արտակ Դավթյանը:

Իսկ երեկվա որոշումներով վարչապետը երկրի հինգ մարզերում մարզպետի տեղակալներ է նշանակել։ Արագածոտնի եւ Շիրակի դաշնակցական մարզպետների տեղակալներ են դարձել «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչները։ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակվել է Հանրապետական կուսակցությունը ներկայացնող՝ «Էջմիածնի հաց» բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Նորայր Մուրադյանը։ Լոռվա եւ Վայոց ձորի մարզպետների տեղակալների պաշտոնները զբաղեցրել են դաշնակցականներ Զոհրաբ Թորոսյանը եւ Սամվել Բաբայանը: Մնացած մարզպետների տեղակալների պաշտոններում նոր նշանակումները հավանաբար կկատարվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Փոխնախարարների նոր նշանակումները սպասվում են արդեն այս շաբաթվա ընթացքում:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG