Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը բանակցություններ է վարում Հնդկաստանում


(«Ֆրանս Պրես» գործակալություն). - Ինչպես հաղորդել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետ Աթալ Բիհարի Վաջպայիի հետ: Երկու երկրները ստորագրել են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունն ամրապնելուն ուղղված համաձայնագիր:

Արտգործնախարարության խոսնակ Նավթեջ Սարնան լրագրողներին փոխանցել է նաեւ, որ Հնդկաստանի վարչապետը հայտարարել է Հայաստանի հետ համատեղ տարաբնույթ ծրագրերի իրականացման համար 5 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացնելու մասին:

Քոչարյանը, ում ուղեկցում է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը, օրվա երկրորդ կեսին հանդիպելու է Հնդկաստանի նախագահ Աբդուլ Կալամին: Այցի շրջանակներում ստորագրվել են նաեւ համաձայնագրեր կրկնակի հարկումից խուսափելու եւ դիվանագետներին վիզայի անհրաժեշտությունից ազատելու մասին:

Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ տարեկան առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ երեք միլիոն դոլար: Ակնկալվում է, որ ընթացիկ տարի այն կավելանա 50 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG