Մատչելիության հղումներ

«ժողպատգամավոր» խումբը ընդդեմ սակագների բարձրացման


Ազգային ժողովի անկախ պատգամավորներից կազմված «ժողովրդական պատգամավոր» խումբը գտնում է, որ համատարած աղքատության պայմաններում անթույլատրելի է էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի սակագների բարձրացումը, ինչը ակնկալվում է գալիք հունվարի 1-ից:

«Թող մի քիչ էլ քիչ գողանան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: - «Ես կարծում եմ, որ այսօր քաղաքական ուժերը, եւ մասնավորապես, այն կուսակցությունները, որոնք իշխանություն ունեն, պետք է շատ պատասխանատու վերաբերեն այս հարցին»:

Կարապետյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է պատգամավորական խմբի նիստում եւ ձեւավորվել է հստակ կարծիք՝ չի կարելի թույլ տալ, որ սակագները բարձրացվեն, քանի որ դա անխուսափելիորեն կբարձրացնի նաեւ մյուս առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների գները:

Կարապետյանի կանխատեսմամբ, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների բարձրացումը կհանգեցնի նաեւ դրամի արժեզրկման:

Գների բարձրացման խնդիր առաջանալու դեպքում «Ժողպատգամավոր» խումբը մտադիր է օգտագործել խորհրդարանական ներազդման միջոցները՝ չխուսափելով խորհրդարանական բախումներից՝ ոչ ընդդիմության նախաձեռնությամբ, որը սակագների բարձրացման հարցը հոլովում է ինչպես խորհրդարանի ամբիոնից, այնպես էլ հանրահավաքային հարթակից:

Խորհրդարանը, մինչդեռ, այսօր քննարկում էր ջարաչափերի տեղադրման ժամկետը մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը երկարաձգելու հարցը: Նախկինում հաստատված ժամկետը ավարտվել է հոկտեմբերի 9-ին:

Ինչպես տեղեկացրեց զեկուցող Գագիկ Մելիքյանը, դեռեւս մոտ 80 հազար բաժանորդ չեն հասցրել պայմանագրային հիմունքներով կարգավորել իրենց հարաբերությունները ջրամատակարար կազմակերպության հետ եւ հայտնվել են նախկինում կուտակված պարտքերը զեղջով վճարելու հնարավորությունը կորցնելու վտանգի առջեւ: Տասնյակ հազարներ են կազմում դեռեւս ջրաչափեր չտեղադրած մարդկանց թիվը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG