Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյանը գոհ է Հրանտ Բագրատյանի թողած վարչապետական ժառանգությունից


Այսօր Ազգային ժողովում եռօրյայի ավարտին լրագրողների հարցերին պատասխանեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Անդրանիկ Մարգարյանը մոտ է Հրատ Բագրատյանի ռեկորդը գերազանցելուն՝ վարչապետության երկարակեցության առումով: Հայաստանի 10 վարչապետներից այդ պաշտոնում ամենաերկարակյացը եղել է Հրանտ Բագրատյանը՝ 3 տարի 8 ամիս: Անդրանիկ Մարգարյանը վարչապետ նշանակվեց 2000 թվականի մայիսին: Խնդիր կա՞ գերազանցել ՀՀՇ-ի վարչապետին՝ կես կատակ հարցին Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց, որ Հրանտ Բագրատյանի երկարատեւ վարչապետությունը օբյեկտիվ էր. «Շատ գոհ եմ Բագրատյանի կատարած աշխատանքներից, - ասաց Անդրանիկ Մարգարյանը,- Բարեփոխումները սկսվել են նրա ժամանակ, եւ այդ բարեփոխումները նրանից հետո եկած բոլոր վարչապետները զարգացրել են, այլ ոչ թե ուղղությունն են փոխել»:

Այսպես, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք վարչապետը շատ լավ արտահայտվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչապետի մասին:

Ավելի հետ գնալով՝ Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե շարունակում են 12 տարի առաջ սկսված բարեփոխումների կուրսը: Որոշակի իրավիճակներից ելնելով, կարող են ինչ - ինչ շեղումներ լինել, բայց առանցքը մնում է նույնը:

Վարչապետի խոսքերով, Հրանտ Բագրատյանի ժամանակ քննադատություններ կային եւ հիմա էլ կան, բայց յուրաքանչյուր վարչապետի գործունեության ժամանակ լինում են տակտիկական քայլեր, որոնք ոչ բոլորի կողմից են միարժեքորեն ընդունվում:

«Մանավանդ Բագրատյանի ժամանակ անհրաժեշտ էր ոչ թե թերապեւտիկ բուժում կատարել, այլ՝ վիրահատական, - ասաց վարչապետը,- իսկ ամեն վիրահատական գործողություն ցավ է պատճառում, եւ սպին էլ է հետագայում ցավում»:

Բարեփոխումները բնակչությունը հասկանում է որպես գների բարձրացում: Եվ նորից հունվարի 1-ից սպասվում են սակագների բարձրացում՝ էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի դիմաց:

Անդրանիկ Մրագարյանը ավելի կոնկրետ խոսեց
խմելու ջրի սականգնի մասին: 1 խորանարդ մետր ջրի ինքնարժեքը 120 դրամ է, կապիտալ ներդրումներ ապահովելո՝վ 290 դրամ: Այդ գումարից 170 դրամը Կառավարությունն իր վար է վերցնում՝ յուրաքանչյուր տարի հատկացնելով՝ 4-ից 6 միլիարդ դրամ: Վարչապետի խոսքերով, ապրանքը գոնե ինքնարժեքով պետք է վաճառեն: Եվ որոշվել է մեկ խորանարդ մետր խմելու ջրի գինը, որը հիմա 56 դրամ է, հունվարի 1-ից դարձնել 120 դրամ:

70 հազար ընտարիք ջաչափեր չեն տեղադրել եւ չեն հասցրել պայամագիր կնքել: Ժամկետը, որը սպառված է արդեն, օրենքի փոփոխությամբ 6 ամսով երկարաձգվելու է: Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ հավաստիացրեց, որ այդ նախագիծը պատրաստ է՝ վաղը կամ մյուս օրը կդրվի քվերակության:

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին մանրամասներ վարչապետը չփոխանցեց:

Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG