Մատչելիության հղումներ

Տիգրան Նաղդալյանի հայրը վստահում է մեղադրող կողմին


Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարության այսօրվա նիստում տուժողի իրավահաջորդ Հովհաննես Նաղդալյանը հրաժարվեց իր շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Ռշտունու ծառայություններից:

Հիմանվորելով այդ որոշմումը՝ Հովհաննես Նաղդալյանն ասաց, որ շահերի պաշտպանը օբյեկտիվ չէր կատարում իր ծառայությունը, ընդհակառակը՝ հանցագործների պաշտպանների հետ միշտ կապ էր պաշտպանում եւ հավանություն էր տալիս հանցագործների ասածներին: Առայժմ տուժողի իրավահաջորդը շահերի նոր ներկայացուցիչ ընդգրկել չի ցանկանում, այլ հենվում է պետական մեղադրողների վրա, որոնց անվերապահորեն վստահում է:

Այդուհանդերձ, Հովհաննես Նաղդալյանի կարծիքով, դատավարությունը դանդաղ է ընթանում:

Այսօրվա նիստի սկզբում նորից տարբեր միջնորդություններ արվեցին: Ֆելիքս Առուստամյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանն իր չորրորդ միջնորդությամբ ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար, իսկ երբ միջնորդությունը մերժվեց՝ բացարկ հայտնեց դատավոր Արամյանին: Այս միջնորդությունն էլ մերժվեց: Կեսօրից հետո շարունակվեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործով արդեն մի քանի օր ձգձգվող դատավարությունը:

Ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանը նորից հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին: Մեղդարողի միջնորդությամբ, հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմուքները: Ի դեպ, Առոստամյանը միջնորդում էր հրապարակել նադեւ Լեռնային Ղարաբաղում իր տված ցուցմուքները, սակայն դրանք այս գործում ընդգրկված չեն:

Այսօր դատարանում ցուցմունք տվեց նաեւ Գեղամ Շահբազյանը: Ի դեպ, դատարանը մերժեց ամբաստանյալ Արմեն Սարգսյանի շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի միջնորդությունը՝ Շահբազյանի հարցաքննության ժամանակ դատարանի դահլիճից հեռացնել Սարգսյանների ազգական «Ապեր» մականունով Հովհաննես Հարությունյանին: Այս փուլում դատական նիստերին չի մասնակցում Արմեն Սարգսյանը, եվ ամբաստանյալ Շահբազյանը մյուս 11 ամբաստանյալների ներկայությամբ, պատմեց սպանության նախապատրաստման եւ իրականացման մասին:

Ցումունքներից հետո սկսվեց ամբաստանյալ Շահբազյանի հարցաքննությունը, որը կշարունակվի հաջորդ դատական նիստում:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG