Մատչելիության հղումներ

logo-print
Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասն էլ իր հերթին կարեւորելով Հայաստանի ու Լիտվայի հարաբերությունները, մատնանշեց դրանց զարգացման 3 մակարդակ:

Լիտվան գալիք տարի կդառնա Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ միաժամանակ: Սա կարող է հիմք ծառայել, որպեսզի զարգանան երկկողմ հարաբերությունները եւ զարկ տրվի տարածաշրջանային համագործակցությանը: Նախագահ Պակսասը առաջարկեց այդ հարցում որդեգրել 3 գումարած 3 ձեւաչափը ,ինչը մի կողմից նշանակում է Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, իսկ մյուս կողմից՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա: Սակայն նախագահ Ռոլանդաս Պակսասը այդպես էլ չպատասխանեց հարցին, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ, երբ Ադրբեջանը մերծում է Հայաստանի հետ համագործակցելու որեւէ հնարավորություն՝ մինչեւ Ղարաբաղյան խնդրի կարագավորումը:

Այս հարցի պատասխանը չունենալով, նախագահ Պակսասը եւս մեկ քայլ առաջ գնալով ասաց, թե երկկողմ հարաբերություններից բացի, Հայաստանը կարող է Լիտվայի հետ հարաբերություններ ունենալ, որպես Եվրամիության անդամ երկիր, ինչը մեր երկրի համար մեծ հնարավորություններ եւ եվրոպական շուկաներին հասանելիություն կարող է նշանակել:

Երեք պայմանագրերը, որ այսօր ստորագրավեցին 2 երկրների միջեւ, փոխադարձորեն դյուրացնում են դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց մուտքը երկու երկրներ, եւ կողմերը պատրաստակամություն են արտահայտում օգնել միմյանց քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով:

Լիտվացի լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք Հայաստանը մտադիր է դառնալ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հիմա այդպիսի խնդիր դրված չէ, սակայն կա ձգտում ամեն ինչ անել Եվրոպական չափանիշների համապատասխան: Ռոբերտ Քոչարյանը նշեց նաեւ, որ լավ կլիներ, եթե Եվրամիությունը մշակեր իր դիրքորոշումը Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ:

Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG